‘Վերաքննիչն անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով նախորդ ատյանի վճիռը ‘

1021

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ բոլոր վեց ամբաստանյալների պաշտպանները բողոք էին ներկայացրել՝ պահանջելով կա՛մ արդարացնել իրենց պաշտպանյալներին, կա՛մ իրավական ճիշտ որակում տալ արարքին: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, քիչ առաջ նախագահող դատավոր Սերգեյ  Չիչոյանը հրապարակեց վճիռը, որով անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի վճիռը: Մեր թղթակիցը հաղորդում է նաեւ, որ վճռի հրապարակումից հետո վատացել է ամբաստանյալներից մեկի՝ Գարիկ Մարգարյանի մոր ինքնազգացողությունը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ռևերանսների ժամանակը վաղուց անցել է, պարոնա՛յք’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը (ֆոտո)’