‘Վերին Լարսը կարող է բացվել մինչև հունիսի 15-ը’

1200

Վրաստանի իշխանությունները խոստացել են, որ Վերին Լարսի փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքները կավարտվեն հունիսի 14-15-ին: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե ինչ փուլում է ավտոճանապահի վերականգնման ընթացքը: Բեգլարյանը տեղեկացրել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Վրաստանի համապատասխան պաշտոնյաների հետ:  «Նրանք խոստացել էին, որ այսօր ճանապարհը կբացվի, բայց քանի որ այնտեղ անձրևային եղանակ է եղել, հոսքը նորից փակել է ճանապարհը: Հիմա վերջին ժամկետ են տվել հունիսի 14-15-ը: Կարող եմ ասել, որ այս ժամկետն էլ վերջնական չէ, քանի որ եղանակային անբարենպաստ պայմաններ են: Բայց  հույս ունենք, որ մինչ նշված ժամկետը ճանապարհը կբացվի»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դատարանի բակում կրակոցներ արձակած անձի ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Դամոկլյան սրեր՝ իշխանության գլխին»’