‘Վերին Լարսում տեղացած ձյան պատճառով մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ են խցանվել ‘

864

Ռուս-վրացական «Վերին Լարս» անցագրային կետում տեղացած առատ ձյան պատճառով 70-ից ավելի հայկական բեռնատարներ են մնացել խցանված վիճակում: Այդ մասին«Արմենպրես»-ի հետ զրույցոմ տեղեկացրել է «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության փոխտնօրեն Արմեն Դավթյանը:

«Մեր մեքենաները խցանված վիճակում են, հսկիչները ճանապարհը փակ են պահում, որովհետև ահավոր մերկասառույց է`շատ վտանգավոր»,-ասել է Դավթյանը:

Ըստ աղբյուրի, ձյունը շարունակում է տեղալ, ինչի պատճառով տուժում են վարորդները. ավելանում են ծախսերը: Վերին Լարսի իրավիճակով պայմանավորված` հրահանգվել է ընկերության մյուս մեքենաների շարժման ուղղությունը փոխել դեպի ուկրաինական ճանապարհ:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Յուլիա Ստարչենկոն հաղորդել էր, որ «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետը փակ է եղանակային վատ պայմանների պատճառով:

Նախորդ հոդվածը‘«Հակահարված»-ը կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 10-ի երթին ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանն ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստն ապօրինի է համարում ‘