‘Վերջին շրջանում Տիգրան Սարգսյանը «օպերատիվ» աշխատանքով է զբաղված. «ՉԻ»’

1075

«ՉԻ» տեղեկություններով՝ վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանը «օպերատիվ» աշխատանքով է զբաղված։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը յուրաքանչյուր օրվա վերջում հավաքում է նախարարներին և նրանց հետ քննարկում անցնող օրը և դրա ընթացքում կատարվող իրադարձությունները։

Քննարկումները ավելի տանելի դարձնելու համար վարչապետը նախարարների հետ վիսկի է խմում։ Թե ինչ արդյունավետություն կարող է ունենալ վարչապետ-նախարարներ հավաքը՝ դեռևս պարզ չէ։

Թերթը նշում է, որ երկրի տնտեսության մեջ դեռևս որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից էլեկտրաէներգիան կթանկանա. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանը պետք է մտնի իր նախկին աշխատասենյակ ու հաշվետվություն ներկայացնի իր նախկին տեղակալին. «ժողովուրդ»’