‘Վերսկսվում է Արամի փողոցի բնակարանների խարդախության գործով կասեցված դատավարությունը. Pastinfo’

776

Դատարանը որոշում է կայացրել, այսպես կոչված, «Գապբնակշին»-ի գործից առանձնացված Սիմոն Աղազարյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսելու և քրեական գործով դատաքննություն նշանակելու մասին: Այսպիսով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի միջնորդությունը: Ըստ մեղադրանքի՝ «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության՝ 2004թ. հունիսի 17-ի որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:

Մանրամասները` այստեղ 

Նախորդ հոդվածը‘Պարգևատրվեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն հույս ունի, որ Ուկրաինայում վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում կտրվի’