‘Վեց ամսից համացանցում մեսրոպատառ «.հայ» դոմեն կհայտնվի ‘

1609

IPհասցեների եւ դոմենային անունների կառավարման կորպորացիան նոր համացանցային մեսրոպատառ «.հայ» դոմենի անուն է գրանցել, տեղեկացնում է տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Գրանցմանը կհետեւի տեխնիկական համաձայնեցման գործընթացը, որը կտեւի 3-ից 6 ամիս:

«Սա կարեւոր իրադարձություն է համաշխարհային հայության համար, որը թույլ կտա համացանցում տեղեկատվություն տարածել հայատառ դոմենի միջոցով: «.հայ» դոմենի գործածումը կնպաստի հայատառ ստեղնաշարի գործածության ընդլայնմանը, ինչպես նաեւ՝ բջջային սարքերի վրա հայերեն ստեղնաշարերի տեղադրմանը», — ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայումս գործող «.am» դոմենը Հայաստանին է տրամադրվել 1994-ին, դրա գրանցման թույլտվությունը նույն տարվա ընթացքում ստացել է «Ինտերնետ-հանրություն» հասարակական կազմակերպությունը: Նույն կազմակերպությանը կտրամադրվեն նաեւ նոր դոմենային գոտում գրանցման իրավունքները: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ոչ թե «գիլիոտինի» մասին է պետք մտածել, այլ իշխանությունը հանձնելու’
Հաջորդ հոդվածը‘«Տարօրինակ կլինի, եթե Նոյերը նվաճի «Ոսկե գնդակ»-ը, իսկ Բուֆոնը՝ ոչ»’