‘Վթարային վիճակ դպրոցում’

924

Հունվարի 31-ին, ժամը 09.10-ին Երևանի Մ.Մխոյանի անվան թիվ 68 դպրոցի (Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 56 շենք) տնօրեն Ազիզյանից ահազանգ է ստացվել, որ դպրոցի շենքը գտնվում է վթարային վիճակում: Անձրևներից և ձնհալից առաջացած ջրերը ճաքերով լցվում են շենք՝ քայքայելով պատերն ու հիմքը: 

Դեպքի մասին տեղեկացվել են ԱԻՆ ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետը, ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գիտության և կրթության և քաղաքաշինության նախարարություններիպատասխանատուները: 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դպրոցը (կառուցված 1954 թ.) գտնվում է 3-րդ կարգիի վթարային վիճակում. 1-ին մասնաշենքի տանիքի ծածկը (ազբոշիֆեր) մոտ 90 քմ վնասված է, 4-րդ հարկի որոշ դասարաններում առաստաղի երկաթբետոնե կառուցատարրերը տարանջատվել (մոտ 2-3 սմ) և կախվել (մոտ 5 սմ) են, արտաքին պատերին առաջացել են ճաքեր (3 սմ), նկուղային հարկում առաջացել են լայնական պատի և ծածկի կոռոզիոն վնասվածքներ: Նույն իրավիճակը տիրում է նաև 2-րդ մասնաշենքում:

Պարզվել է, որ 2008թ-ին «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից իրականացված համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո պատկան մարմինների կողմից ոչ մի միջոցառումներ չեն ձեռնարկվել. տարիների ընթացքում ձնհալի և անձրևաջրերի պատճառով վիճակն ավելի վատթարացել է:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական ամպամածություն’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը քիչ հետո կվիրահատվի ‘