‘Պարույր Հայրիկյանը քիչ հետո կվիրահատվի ‘

989

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այս պահին պատրաստում են վիրահատության, որպեսզի հեռացնեն հրազենի գնդակը: Այս մասին ասել է Պարույր Հայրիկյանի շտաբի պատասխանատու Մանյա Այվազյանը: 

«Բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն փետրվարի 2-ին հատուկ լրատվամիջոցների համար հիվանդանոցում կազմակերպվող ասուլիսում»,-ասել է Այվազյանը: Գիշերը հիվանդասենյակում Պարույր Հայրիկյանին օրհնել է Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորական Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը:  

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Տպագրիչների 9 հասցեում կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել երկու ուսերի հատվածում և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործը գտնվում է ԱԱԾ վարույթում:

Նախորդ հոդվածը‘Վթարային վիճակ դպրոցում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն աննպատակահարմար է համարում Օբամայի ամառային այցը Մոսկվա’