‘Վթարի հետևանքով ջրազրկվել են Թբիլիսիի կենտրոնական թաղամասերը’

857

Զարկերակային ջրատար խողովակի վթարի հետևանքով ջրազրկվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական թաղամասերը, տեղեկացնում է РИА Новости լրատվականը՝ հղում կատարելով Թբիլիսիի ջրամատակարարմամբ զբաղվող Georgian Water & Power ընկերության հաղորդագրությանը:

«Վթարի կապակցությամբ հրատապ տեխնիկական աշխատանքներ են տարվում, որպեսզի վերականգնվի քաղաքի ջրամատակարարումը»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Վրացական հեռուտաընկերությունների տվյալներով՝ ջրամատակարարումը կվերականգնվի ոչ շուտ, քան չորեքշաբթի կեսօրին:

Նախորդ հոդվածը‘Աբիդալը վիրահատությունից հետո առաջին հանդիպումն է անցկացրել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հռչակավոր լարագնաց Նիկ Վալենդան պատրաստվում է անցնել Գրան-Կանյոնի վրա ամրացված պարանի վրայով’