Վիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ Արևմուտքում «տոտալիտար շարժումների» մասին

322

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի կարծիքով՝ Արևմուտքում թափ են հավաքում տոտալիտար շարժումները։

Այդ մասին նա հինգշաբթի գրառում է կատարել Twitter-ում։

«Հայտարարելով խոսքի ազատություն՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանյան զանգվածային այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք չեն հետևում արևմտյան նարատիվին։ Արդյո՞ք Եվրամիությունը վախենում է այլընտրանքային հայացքներից։

Միանշանակ՝ վախենում է։ Հենց այդ պատճառով էլ նրանք  բոլոր այլախոհներին որակում են որպես «ապատեղեկատվություն տարածող» անձինք։ Արևմուտքում թափ են առնում տոտալիտար  շարժումները»,- գրել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ Թրամփի կոմնակիցները փորձում են խախտել ԱՄՆ ընտրական համակարգի աշխատանքը
Հաջորդ հոդվածըՊատրուշև․ ԱՄՆ-ի գործընկերությունը կիբեռանվտանգության հարցում սպառնում է ԱՊՀ-ին