‘Վիլյան և Չավին կրկին կարող են դառնալ թիմակիցներ’

768

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին գալիք ամռանը կարող է տեղափոխվել «Նյու Յորք Սիթի»,-տեղեկացնում է sport.es-ը:

ՄԼՍ-ի թիմի սպորտային տնօրեն Կլաուդիո Ռեյնան հայտարարել է, որ գործարքի իրականացման հավանականությունը մեծ է: Եթե Չավին տեղափոխվի «Նյու Յորք Սիթի», ապա կրկին կդառնա իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյայի թիմակիցը: Երկու ֆուտբոլիստները միասին խաղացել են կատալոնական ակումբում:

Սպասվում է, որ ամռանը «Նյու Յորք Սիթիին» կմիանա նաեւ «Մանչեսթեր Սիթիում» վարձավճարով խաղացող Ֆրենկ Լեմպարդը:

Նախորդ հոդվածը‘Կլոպը՝ «Յուվենտուսի» հետ խաղի մասին’
Հաջորդ հոդվածը‘Շրջակա միջավայրը աղտոտողները. «ՉԻ»’