‘Վիկտոր Վալդեսը՝Իսպանիայի առաջնությունների լավագույն դարպասապահ’

843

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության (CIHEFE), իսպանական կենտրոնի վարկանիշով «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտո Վալդեսը զբաղեցրել է 1-ին տեղը: Վարկանիշի ստեղծման համար դիտարկվել են 790 դարպասապահների կարիերաները, ովքեր հանդես են եկել մրցաշարի հիմնադրման պահից՝ 1928-ից: Հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ հանդիպումների քանակը, բաց թողած գոլերը, տիտղոսների նվաճումը, «չոր» խաղերը, Սամորայի մրցանակները (դարպասապահների համար սահմանված պարգև):

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուտուան, ով նախորդ մրցաշրջանում խաղում էր Մադրիդի «Ատլետիկոյում»: Լավագույն եռյակը եզրափակել է «Ռասինգի», «Դեպորտիվոյի» և «Սպորտինգի» նախկին դարպասապահ Ֆրանսիսկո Լիանյոն: Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնվել է 20-րդ տեղում: Այս մասին տեղեկացնում  է իսպանական Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում խիտ մառախուղ է’
Հաջորդ հոդվածը‘Ես՝ Հարկադիր կատարողս երդվում եմ. անմեղ զոհերի վրեժը լուծել կենդանի մնացած հայերից. ԴԱՀԿ աշխատողների երդման ֆեյսբուքյան արձագանքներ’