Վիրավորանքի քրեականացման օրենքի կիրառման առիթով

3200

Հատված Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2009 թվականի մայիսի 29-ի ելույթից.

Նկատի ունենալով «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով» ծանր վիրավորանքի քրեականացման եւ արդեն իսկ կիրառման փաստը, տեղին ենք համարում ընթերցողին ներկայացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի 2009թ. մայիսի 29-ի ելույթի հետեւյալ հատվածը.

iLur

«…Քաղաքակիրթ երկրներում ոչ մի նախկին թե գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքելու իր հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ որեւէ լրատվամիջոցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրագրողի բերանը փակել դատարանի միջոցով։ …Իմ հասցեին մամուլում հազարավոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի»։

Նախորդ հոդվածըԵրեք մեղավորների հանձնաժողով
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք