‘Վլադիմիր Կլիչկո. Մենք մեր մայրիկին խոստացել ենք, որ երբեք միմյանց դեմ ռինգ դուրս չենք գա’

1056

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն խոստովանել է, որ եթե եղբոր դեմ ռինգ դուրս գար, ապա կպարտվեր:

«Հասկանում եմ, որ հանրությունը ցանկանում է տեսնել իմ եւ եղբորս միջեւ մենամարտը, սակայն դա անհնար է: Փրոմոութերները կհարստանային, հանդիսատեսը կխենթանար, սակայն դեռ շատ վաղուց մենք մեր մայրիկին խոստացել ենք, որ երբեք եւ ոչ մի պայմանների դեպքում միմյանց դեմ ռինգ դուրս չենք գա: Իսկ եթե ատկերացնենք այդ մենամարտն, ապա Վիտալին ինձ կհաղթեր, վստահ եմ դրանում: Դեռ մանկուց ես նրա հետ մրցելու ոչ մի շանս չեմ ունեցել»,_ Վլադիմիր Կլիչկոյի խոսքերն է մեջբերում Boxingscene.com-ը:

Հիշեցնենք, որ Վիտալին Վլադիմիրից մեծ է 5 տարով եւ պրոֆեսիոնալ ռինգում 47 մենամարտ է անցկացրել՝ կրելով ընդամենը 2 պարտություն: Այժմ նա զբաղվում է քաղաքականությամբ:

Նախորդ հոդվածը‘ Աբիդալ. ««Բարսելոնան» պետք է երկարաձգի պայմանագիրն Ալվեշի հետ»’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դեսպան. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման որոշակի դրական արդյունքներն այսօր արդեն զգացվում են’