‘ՌԴ դեսպան. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման որոշակի դրական արդյունքներն այսօր արդեն զգացվում են’

842

Եվրասիական տնտեսական միությանը  Հայաստանի անդամակցման որոշակի դրական արդյունքներն այսօր արդեն զգացվում են: Այս մասին «Ռոսսիա24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միությունն իր անդամների համար համագործակցության նոր հեռանկարներ է բացում զանազան ոլորտներում, այդ թվում նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև:

«Մաքսային արգելքների վերացման հաշվին էապես պարզեցվել է ազգային ապրանքների մուտքը դեպի հսկայական ընդհանուր շուկան: Գործնականում լուծված է հարցն այն մասին, որ Հայաստանն իր ապրանքները ԵՏՄ երկրներին կմատակարարի ընդամենը մեկ փաստաթղթի` մաքսային հռչակագրի լրացման միջոցով, առանց Վրաստանի սահմանի վրա մաքսային ձևակերպման: Դա անպայման հզոր խթան կհանդիսանա տնտեսական աճի համար, քանի որ արտադրության ծավալների աճը կնպաստի աշխատատեղերի թվի աճին, գների ընդհանուր իջեցմանը, մրցակցության և ապրանքաշրջանառության բարձրացմանը: Բավական է ընդգծել միայն այն, որ այսօր կազմակերպության անդամ-երկրների կողմից ներմուծված պարենային ապրանքների ընդհանուր ծավալը գնահատվում է 43 մլրդ.դոլար, և Հայաստանն ունի այդ շուկայում իր զգալի մասնաբաժնին հավակնելու բոլոր շանսերը»,-նշել է դիվանագետը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ որոշակի դրական արդյունքներն այսօր արդեն զգացվում են:

Նրա խոսքով, չի կարելի չնշել վերջերս Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների ծավալների զգալի աճը:

Ի դեպ, Վոլինկինը համոզված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դեռ համատեղ աշխատանքներ կիրականացեն ինտեգրացիոն այս նոր միավորման բոլոր առավելությունների բացահայտման ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կլիչկո. Մենք մեր մայրիկին խոստացել ենք, որ երբեք միմյանց դեմ ռինգ դուրս չենք գա’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ’