‘Վլադիմիր Կլիչկո. Չէի սպասում այսպիսի բան «Բավարիայից»’

919

Հանրահայտ ուկրաինացի բռնցքամարտիկ, «Բավարիայի» երկրպագու Վլադիմիր Կլիչկոն նշել է, որ այս մրցաշրջանում չէր սպասում նման փայլուն հաջողություններ մյունխենյան ակումբից:

«Ես վաղուց եմ երկրպագում «Բավարիային»: Երբ Մյունխենում էի մենամարտում, ակումբից մի քանի տղաներ գալիս էին իմ մարտերը դիտելու, այնպես որ մենք փոխադարձ համակրանք ունենք: Մյունխենցիների հաջողությունն այս մրցաշրջանում ինձ էլ զարմացրեց: Թիմի ներսում որեւէ պայքար չկա կամ նախանձ:

Կցանկանայի ընդգծել Բաստիան Շվայնշտայգերին: Նրա մյուս թիմակիցներն էլ վատը չեն: Իմ կարծիքով,  Բունդեսլիգան այսօր աշխարհի ուժեղագույն առաջնությունն է: Եվ ֆուտբոլիստների խաղամակարդակի առումով, եւ տնտեսական»,- Կլիչկոյի խոսքն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի շրջապատին նյարդայնացնում է Գագիկ Բեգրալյանի «պասիվությունը»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն իր «ռեպերտուարի մեջ է». Ուսանողներին ու բուժաշխատողներին հրահանգել են մասնակցել վաղվա հանրահավաքին’