‘ՀՀԿ-ն իր «ռեպերտուարի մեջ է». Ուսանողներին ու բուժաշխատողներին հրահանգել են մասնակցել վաղվա հանրահավաքին’

1261

iLur.am-ին ահազանգում են, որ վաղը Ազատության հրապարակում կայանալիք ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու համար հրահանգավորել են Երեւանի բուհերի առաջին եւ երկրորդ կուրսերի ուսանողներին: Մեզ դիմած քաղաքացու խոսքերով, հրահանգը հստակ է եղել՝ մասնակցությունը պարտադիր է: Ընդ որում, ակնարկվել է, որ շատ շուտով քննաշրջանը մեկնարկում է: Փաստորեն, Արմեն Աշոտյանը հերթական անգամ դասական հանրապետականի ամպլուայի մեջ է: 

Մենք տեղեկություններ ունենք նաեւ, որ բացի ուսանողությունից հանրահավաքին մասնակցելու ցուցում է տրված նաեւ, մասնավորապես, բուժաշխատողներին: Այսօր այդ նպատակով նույնիսկ քաղաքապետարանում «հատուկ նիստ» է հրավիրվել:
Ինչպես ասում են, «Հանրապետականն» իր ռեպերտուարի մեջ է:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կլիչկո. Չէի սպասում այսպիսի բան «Բավարիայից»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Մոնոպոլիայից զրկել ՀՀԿ-ին ‘