‘Վլադիվոստոկում գողերը վերադարձրել են մանկատան սաների համար նախատեսված նվերները’

926

Վլադիվոստոկում գողերը վերադարձրել են իրենց գողացած նվերները, որոնք հավաքվել են բարեգործական ակցիաների ընթացքում և նախատեսված են եղել մանկատներից մեկի սաների համար: « Գողերը ակցիայի կազմակերպիչներից մեկի ավտոմեքենայից գողացել են մանկատան 55 սաների համար նախատեսված ամանորյա թանկարժեք նվերները»,- հայտնել է բարեգործական հիմնադրամի ղեկավարը:

Նույն օրը անհայտ չարագործները նվերները թողել են մանկատներից մեկում: Այդ մասին ոստիկանությանը հայտնել է մանկատան տնօրենը:

«Ըստ երևույթին՝ նրանք մեր ֆիրմային պիտակներից հասկացել են, թե ում համար են նախատեսված այդ նվերները, և նրանց մեջ խիղճն է արթնացել»,- ենթադրել է բարեգործական հիմնադրամի ղեկավարը:

«Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիաների ընթացքում կամավորները նվերներ են հավաքել մանկատների, օժանդակ դպրոցների, ինչպես նաև՝ հիվանդանոցներում բուժվող 1,6 հազար երեխաների համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հետազոտություն. Ծնելիությունը Հնդկաստանում անշեղորեն նվազում է’
Հաջորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյանի տվայտանքները’