‘Վճռական «ոչ» բարձրակրունկ կոշիկներին’

1127

Guardian-ը գրում է, որ Ճապոնիայում մի խումբ կանայք կառավարությանը հանրագիր են ներկայացրել՝ պահանջելով արգելել այն պրակտիկան, ըստ որի՝ շատ ընկերություններ պահանջում են, որ աշխատակցուհիները բարձրակրունկ կոշիկներ հագնեն:

Բարձրակրունկների դեմ արշավը կազմակերպել է դերասանուհի և գրող Յումի Իսիկավան, և այդ կամպանիան մեծ աջակցություն է գտել համացանցում:

Մասնակիցներն ասում են, որ, ըստ էության, շատ գրասենյակներում կանանց համար պարտադիր է բարձրակրունկ կոշիկ կրելը: Իսիկավայի խոսքով՝ դա խտրականության մի տեսակ է կամ էլ հալածանք  գենդերային սկզբունքով:

Բարձրակրունկների հակառակորդների խոսքով՝ նման պահանջը հավասարազոր է  աղջիկ երեխաների ոտքերը վիրակապելու միջնադարյան ավանդույթին, որպեսզի ոտքի մատները, փաստորեն՝ անհետանային:

Կամպանիայի կազմակերպիչները նաև հայտարարել են, որ հարկավոր չէ տղամարդկանցից էլ պահանջել, որ նրանք անպայման կոստյումով ներկայանան աշխատաքի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի ֆրանսիացի գրոհայինները դատապարտվել են մահապատժի’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան’