‘ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն’

914

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:

2013թ. հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն  են ուղարկվել մասնավորապես՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ»  պետական հիմնարկների կողմից իրականացված ծրագրերի  վերաբերյալ ՎՊ-ի ուսումնասիրությունների նյութերը։
 
Մեկ տասնյակից ավել առանձնացված վարույթներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվող ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։  
 
Գլխավոր դատախազության մամլո ծառայություն

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի ներկայացուցչի մասնակցությունը Զինդատախազության նախաձեռնությանը հնարավոր է երեք սկզբունքային պայմանների բավարարման դեպքում’
Հաջորդ հոդվածը‘Ստորագրահավաք` Նավասարդ արք. Կճոյանին կարգալույծ անելու պահանջով’