‘Վրաստանը ՌԴ-ից կարող է փոխհատուցում պահանջել «սովետական օկուպացիայի» հասցրած վնասների դիմաց’

830

Վրացական «Երիտասարդ փաստաբաններ» հասարակական կազմակերպության կարծիքով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում պետք է «սովետական օկուպացիայի» հասցրած վնասների փոխհատուցման հարց բարձրացնի: Հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ Վրաստանի կառավարությունը, բացի իր օկուպացված տարածքները վերադարձնելու և փախստականներին իրենց մշտական բնակավայրերը վերադարձնելու պահանջներից՝ պետք է ևս երկու կարևոր հարց բարձրացնի: «Առաջինը՝ Վրաստանը օրինականորեն կարող է Ռուսաստանից պահանջել սովետական օկուպացիայի հասցրած վնասների փոխհատուցում: Երկրորդ՝ Վրաստանն օրինական փաստարկներ ունի՝ Ռուսաստանից՝ որպես Խորհրդային Միության միակ իրավահաջորդից պահանջելու վերադարձնել քաղաքացիների՝ խնայողական բանկերին վստահված ավանդները»,- հայտարարել են երիտասարդ փաստաբանները՝ հղում անելով Լիտվայի փորձին, փոխանցում է  Грузия.Online-ը: «Երիտասարդ փաստաբանները» նաև հատուկ նամակ են ուղղել վրաց-ռուսաստանյան հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին՝ խնդրելով վերոհիշյալ երկու հարցերը բարձրացնել ռուսաստանյան կողմի հետ բանակցությունների հերթական ռաունդում, հաղորդում է  Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Օգտատերերը Սերժ Սարգսյանի քարոզարշավը խայտառակ վատն են գնահատում’
Հաջորդ հոդվածը‘Ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն կարող հարված հասցնել երկնաքարերին. ՌԴ փոխվարչապետ’