‘Վրաստանի բանտերից մեկում ծագած սկանդալը ստիպեց նախարարին հրաժարական տալ’

1274

Վրաստանում պաշտոնաթող է եղել պատիժների իրականացման հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Կալմախելիձեն այդ որոշումն ընդունել է Գլդանի թիվ 8  բանտում  կտտանքների առնչությամբ  ծագած սկանդալի պատճառով: Նախարարի հրաժարականի նախօրեին Վրաստանում մի տեսանյութ էր հրապարակվել, որում  երևում էր, թե ինչպես են ծեծում և բռնաբարում դատապարտյալներին:

«Այն, ինչ կատարվել է պատիժը կրելու  թիվ 8 հիմնարկում, սահմռկեցուցիչ է »,- հայտարարել է Կալմախելիձեն և հավելել. «Իմ ղեկավարման ժամանակահատվածում ես փորձել եմ պաշտպանել մարդու իրավունքները, բայց ինչպես երևում է, այդ ջանքերը բավարար չէին»:

Հիշեցնենք, որ Գլդանի բանտի շուրջ սկանդալը ծագել է սեպտեմբերի 18-ին, երբ բանտի մի խումբ աշխատակիցներ ձերբակալվեցին դատապարտյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով:

 Սկանդալային միջադեպին  արձագանքել է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա հայտարարել է, որ ցնցված է իր տեսածից և խոստացել է, որ բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն:

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Իգիթյան. Գուցե Ռոբերտ Քոչարյանը երկու տարի հետո վերադառնա, բայց միայն որպես վարչապետ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՊԿ զորավարժությունն ավարտված է, պայմանական հակառակորդը` ոչնչացված’