‘Վրաստանի խորհրդարանն առաջին անգամ շրջանցել է նախագահի կիրառած վետոն’

963

Նախօրեին Վրաստանի խորհրդարանը վերահաստատել է «Համաներման մասին» օրենքը, որի նկատմամբ նախագահ Սաակաշվիլին վետո էր կիրառել: Սա երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ դեպքն է, հայտնում է News Georgia լրատվական գործակալությունը:

Ներկա պատգամավորներից  91-ը վետոյի շրջանցմանը կողմ են քվեարկել , 24-ը՝ դեմ:

Առաջիկայում օրինագիծը  կրկին փոխանցվելու է նախագահին, որը 7-օրյա ժամկետում պետք է հաստատի կամ վերստին մերժի այն: Եթե Սաակաշվիլին կրկին վետո կիրառի, օրինագիծը կհաստատի խորհրդարանի խոսնակը:

Հիշեցնենք, որ նախագահ Սաակաշվիլին հրաժարվել էր հաստատել համաներման օրինագիծը: Նախագահին դուր չէր եկել քաղբանտարկյալի անտրամաբանական մեծ թիվը և (200 դատապարտյալ, ինչը գերազանցում է ողջ աշխարհումքաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող անձանց ընդհանուր թվին) և նաև այն հանգամանքը, որ օրինագծի հաստատման արդյունքում նախատեսվում էր ազատ արձակել լրտեսության համար պատիժ կրող անձանց:

Նախորդ հոդվածը‘Վարչապետը 110 սիրիահայ ուսանողի կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում տրամվայի վթարի պատճառով 26 մարդ է տուժել ‘