‘Վրաստանի նախագահն ամուսնացել է’

1046

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օրինականացրել է իր ամուսնական հարաբերությունները Մակա Չիչուայի հետ:

45-ամյա Գեորգի Մարգվելաշվիլին և Մակա Չիչուան իրենց ամուսնությունը գրանցել են այսօր: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Վրաց նախագահը չի թաքցրել իր մտերիմ հարաբերությունները Մակա Չիչուայի հետ: Երկրի ղեկավարի պաշտոնական կայքում Չիչուան հիշատակվում է նրա կենսագրության մեջ: Այնտեղ նաև նշվում է, որ Չիչուան նկարչուհի և դերասանուհի է:

Ի դեպ, Մարգվելաշվիլիի և Չիչուայի արտամուսնական կապի հարցը բարձրացվել էր  2013 թ. նախագահական ընտրություններից առաջ: Այն ժամանակ Մարգվելաշվիլին հայտարարեց, թե մտադիր չէ ամուսնանալ միայն հանուն նրա, որ ավելի լավը երևա ընտրողների աչքին:

Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ նախագահական զույգը երեխայի է սպասում: Նրանք զավակներ ունեն իրենց առաջին ամուսնություններից: Մանավորապես՝ Մարգվելաշվիլիի դուստրն այժմ ուսանողուհի է: Փոխանցում է Грузия-Online-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը և Պոռոշենկոն գոհ են Ուկրաինայում զինադադարի պահպանումից’
Հաջորդ հոդվածը‘Կանադական հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք’