‘Կանադական հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք’

835

Հատուկ նշանակության կանադական զորամասերն արդեն ժամանել են Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ կռվելու նպատակով, հաղորդել է CTV News հեռուստատեսությունը՝ հղում անելով Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդին:

Արտգործնախարարի խոսքով՝ առկա պայմաններում անգործության ռիսկը չափազանց բարձր է:

«Ի՞նչ կլինի, եթե մենք չգործենք: Ի՞նչ կլինի, եթե Կանադան չանի իրենից կախված ամեն ինչ՝ այդ բարբարոսությունը կասեցնելու համար: Կհամարձակվե՞նք տասը տարի անց նայել հայելու մեջ և ինքներս մեզ հարց տալ՝ արդյո՞ք մեզնից կախված ամեն ինչ ենք արել», կանադական խորհրդարանում պատգամավորներին է դիմել Բերդը:

Հեռուստաալիքի անանուն աղբյուրի տեղեկացմամբ՝ Օտտավան նախատեսում է Իրաքի հյուսիսում տեղակայել 50-ից 100 հատուկջոկատայինի: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահն ամուսնացել է’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հայտարարում է Սիրիայում իսլամիստներին հարված հասցնելու մասին’