‘Վրաստանի նախկին վարչապետի կինը բողոքի ցույց է կազմակերպել’

965

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի կինը՝ Թամար Սալակայան, հինգշաբթի, ժամը 12.30-ին, բողքի ցույց է կազմակերպել Գլխավոր դատախազության առջև: Իր ֆեյսբուքյան էջում Սալակայան նշել է, որ Վանո Մերբիշվիլիի հայտարարությունը՝ գիշերային հարցաքննության և գլխավոր դատախազի կողմից գործադրված ճնշումների վերաբերյալ, վկայում են այն մասին, որ իշխանություններն անցել են 30-ական թթ. սովետական մեթոդների: Բացի այդ՝ Վրաստանի նոր գլխավոր դատախազի նշանակումից ի վեր Սալակայային թույլ չեն տվել հանդիպել ամուսնու հետ: «Սա նույնպես ես համարում եմ դատախազության կողմից ճնշում քաղբանտարկյան Վանո Մերաբիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,- գրել է Թամար Սալակայան և բոլորին կոչ արել հավաքվել Գլխավոր դատախազության շենքի մոտ ու արտահայտել իրենց բողոքը իշխանությունների գործողությունների նկատմամբ, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Այս տարի սպանվել է 71 եւ ձերբակալվել 826 լրագրող’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Նոր համախմբում’