‘Վրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Երեւան’

994

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երեւան:

Վրաստանի ՊՆ պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Ալասանիան քննարկելու է «ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը և ապագա ծրագրերը»: Բացի այդ, կողմերը անդրադառնալու են տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Ուշագրավ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ հաղորդագրություն չի տարածել Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցի կապակցությամբ:

 

Նախորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» նոր ահաբեկչություն է նախապատրաստում ԱՄՆ-ի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ԱՀԿ. Էբոլայով վարակվածությունը 70 %-ի դեպքում մահաբեր է’