‘Վրաստանի վարչապետն առաջին անգամ կհանդիպի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ’

817

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հունվարի 16-ին կհանդիպի վրացական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կկայանա «Վրաստանի կառավարությունը ՝ հանուն բաց կառավարման» նախագծի շրջանակներում, այսօր հաղորդել է վարչապետի մամլո ծառյությունը: Նաև նշվում է, որ առաջիկայում նախատեսված է վարչապետի հանդիպումը նաև շրջանային մամուլի ներկայացուցիչների հետ:

Սա կլինի վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո Գարիբաշվիլիի առաջին հանդիպումը լրագրողների հետ, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության 6-րդ վարչությունը լցվել է Վարդան Ղուկասյանի առանձնատուն. Aravot’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’