‘Վրաստանում ձերբակալվել է Աջարիայի հարկային ծառայության ղեկավարը’

803

Վրաստանի արևմուտքում ձերբակալվել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության հարկային ծառայության ղեկավար Գիա Էմիրիձեն, որը կասկածվում է կաշառակերության մեջ, հայտնում է РИА-Новости-ն՝ վկայակոչրելով Imedi հեռուսաընկերությունը:

Ըստ հեռուսաըկերության հաղորդած տեղեկության, Էմիրիձեն ձերբակալվել է Բաթում քաղաքում՝ կաշառակերության փաստով: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Էմիրիձեն Աջարիայի հարկային ծառայության ղեկավարի պաշտոնին էր նշանակվել 2012թ-ի նոյեմբերին:

 

Նախորդ հոդվածը‘Քուրդ գրոհայինները փետրվարին զինադադար կհայտարարեն թուրքական իշխանություններին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը տեղական իշխանություններին հանձնարարել է 5-ամյա շինարարական ծրագիր ներկայացնել ‘