‘Վրաստանում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները’

856

Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության և մի շարք այլ վարչությունների 5 բարձրաստիճան աշխատակիցներ են ձերբակալվել նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրանք կասկածվում են պաշտոնական դիրքի չարաշահման և ազատությունից անօրինական զրկելու մեջ:

Ինչպես լրագրողներին հայտնել են ձերբակալվածների փաստաբանները, իրենց պաշտպանյալներին դեռևս պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո արդեն մի շարք աղմկահարույց ձերբակալություններ են տեղի ունեցել: Մասնավորապես՝ ձերբակալվել էին Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան, Վրաստանի գլխավոր շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զազա Շամատավան:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարի և թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա. Օբամայի առաջին ասուլիսը վերընտրվելուց հետո’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի ‘