Վրաստանում փորձարկել են տեղական արտադրության առաջին ԱԹՍ-ները

304

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարարության ղեկավարության հետ միասին, մասնակցել է առաջին անօդաչու թռչող սարքերի փորձնական արձակմանը, որոնք արտադրվել են լեհական կողմի հետ համատեղ։

Այդ մասին հաղորդել են վրացական կառավարության մամուլի ծառայությունից։

Թեստային թռիչքները կատարել են կամիկաձե-դրոն Warmate-ը և հետախուզական-դրոն FlyEye-ը։

Warmate-ը պարեկող թռչող սարք է, որը թիրախը ոչնչացնելու մեծ ճշգրտությամբ և արդյունավետությամբ է օժտված։ Այն կարող է տարբեր մարտագլխիկներ կրել։  FlyEye-ը, իր հերթին, կարող է հետախուզական խնդիրներ իրականացնել բարդ օդերևութաբանական պայմաններում, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային գրոհի ժամանակ։

Ավելի ուշ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ իշխանությունները նախատեսում են ապրիլից սկսել տվյալ անօդաչուների զանգվածային արտադրությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 դպրոցական
Հաջորդ հոդվածըՀաիթիի վարչապետին հաջողվել է հեռանալ պաշարված օդանավակայանից