‘Վրեժ Քասունին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել անիմացիայի զարգացման ոլորտին ‘

1030

ReAnimania (Երևան) անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին պետությանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել անիմացիայի ոլորտի զարգացմանը:

ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում Քասունին նշել է, որ ՏՏ-ոլորտից հետո անիմացիան աշխարհում համարվում է ամենաարագ զարգացող ու հաջողակ ոլորտներից մեկը, որը թույլ է տալիս աութսորսինգի կամ արտասահմանյան պատվերների միջոցով տեղական նկարիչներին ապահովել աշխատանքով:

«Կարծում եմ, որ 3-4 փոքր ստուդիաներին պետությունը կարող է ցուցաբերել ոչ մեծ օժանդակություն, ինչը թույլ կտա ավելացնել նրանց տեխնիկական հզորությունները, աշխատողների թիվը, ինչպես նաև մասնագետներին թույլ տալ չլքել Հայաստանը»,-նկատել է Քասունին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ի տարբերություն տարածաշրջանի մուս երկրներին, Հայաստանը տարեկան ավելի շատ անիմացիոն ֆիլմեր է արտադրում: «Միևնույն ժամանակ չի կարելի չնշել, որ մեր ստուդիաները տեխնիկապես այնքան էլ լավ չեն հագեցված, ինչպես նաև գոյություն ունի մասնագետների սուր պակաս: Բայց մեր սերունդն անում է ամեն ինչ, որպեսզի անիմացիայի ոլորտն ընթանա դեպի առաջ»,-ասել է Քասունին: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Հոնդուրաս- Շվեցարիա. Դատաստանի oրը’