‘Տարեկան 150 հազար հայ ամառային հանգիստն անցկացնում է Վրաստանում և Թուրքիայում’

1128

Ներքին զբոսաշրջության ծավալները Հայաստանում կրճատվել են երեք անգամ`չափազանց բարձր գների պատճառով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, ի հակակշիռ դրա`ավելացել է Թուրքիա և Վրաստան մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը: Տարեկան այդ երկրներ է գնում 150 հազար հայ զբասաշրջիկ`հանգստի համար ընդունելի գների պատճառով: «Հայերը տարեկան $75 մլն են ծախսում վրացական Քոբուլեթում»,- նշել է նա: Հայերի միայն 3% -ը կարող է իրեն էլիտար հանգիստ թույլ տալ համաշխարհային առողջարաններում, նշել է նա:

Նրա խոսքով, հայ ընտանիքների միայն 15%-ը կարող է ընդհանրապես իրեն հանգիստ թույլ տալ առողջարաններում, մնացածներն այցելում են շրջաններում բնակվող իրենց հարազատներին: 

 

 

Նախորդ հոդվածը‘Պուտինի կարծիքով՝ Վոլգոգրադին կարելի է վերադարձնել Ստալինգրադ անունը’
Հաջորդ հոդվածը‘ ԱԺ 9 պատգամավոր հրաժարվել է կուտակային վճարումներ փոխանցել կենսաթոշակային հիմնադրամներ’