‘Տարոն Մարգարյանը դժգոհ է, բայց «Սանիթեքից» ‘

1417

Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հայտարարել է, թե դժգոհ է ձնամաքրման աշխատանքներից, որն իրականացրել է «Սանիթեք» ընկերությունը:  

«Մեր խնդիրը պետք է միայն տվյալ աշխատանքների վերահսկողությունը լիներ, այլ ոչ թե այդ աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամաբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին Մարգարյանը հայտարարում էր. «Մինչ այս պահը ընկերությունը կատարել է 15 մլն եվրոյի ներդրում ու մինչեւ տարեվերջ նախատեսում է ներդրման ծավալը հասցնել շուրջ 20 մլն եվրոյի: Երեւան քաղաքի համար իսկապես մեծ ձեռքբերում է աղբահանության ոլորտում նմանատիպ ներդրումների ապահովումը»:

 

Նախորդ հոդվածը‘Զինվորի սպանության դեպքի առթիվ` քրգործ’
Հաջորդ հոդվածը‘Գրանցվել է գրիպից մահացության արդեն 6-րդ դեպքը. Ազատություն’