‘Տարոն Մարգարյանը Վոլոչկովայից լավերին է բերելու. Մամուլ’

1174

«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է վերցրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:

Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության հա­մար նախատեսված է ծախսել մոտ 200 մլն դրամ, ի՞նչ եք կարծում՝ նման ծախսերն իմաստ ունե՞ն մի երկրում, մի քաղաքում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ:

-Այդ գումարը դեռ այնքան էլ ճիշտ չի. հնարավոր է՝ այդքան գու­մար լինի, բայց դա չի նշանակում, որ Երևան համայնքի բյուջեի կող­մից է լինելու, բարերարներ կան, և արդեն ավանդույթ է դարձել այս տոնակատարությունը մեր երևանցիների համար և ոչ միայն երևանցիների, այլ ողջ հայության համար, երբ օր առաջ սպասում են Էրեբունի-Երևանի ծննդյան օրը, որ միասին նշենք, մեր մեծ տան ծննդյան օրը, իսկ ինչ մնում է այդ գումարի համար շահարկումնե­րին, վերջին շրջանում մամուլում կամ սոցիալական ցանցերում քննարկումներին, ես հետևյալը կա­սեմ, որ պետք չի անհանգստանալ, քանի որ այդ գումարների մեծ մա­սը՝ առյուծի բաժինը, բարերարնե­րի կողմից է լինում, մեր Երևանի տարբեր բարերարների, տարբեր միջոցներով՝ ֆինանսների կամ անմիջական մասնակցությամբ, դրա համար պետք էլ չի նշել, որ հստակ 200 մլն-ի մասին է: Բարե­րարները պարտադիր չի, որ մենակ գումարով մասնակցեն, կա­րող են այլ միջոցներով էլ մասնակ­ցեն, որ մենակ կարողանանք ավե­լի լավ կազմակերպել տոնը:

Մի քանի բարերարի անուն կնշե՞ք:

-Ինձ թվում Է՝ բոլորս ոչ թե պետք է խոսենք մենակ դրա մա­սին, գումարի, այլ պետք է խո­սենք, որ ավելի տոնական տրա­մադրություն ստեղծենք մեր երևանցիների, մեր Երևանի հյուրերի համար և համայն հայության հա­մար: Երբ վերցնենք ծրագիրը, կտեսնեք հովանավորողների, կազմակերպությունների լոգոտիպ նշանները, արդեն բոլորի համար պարզ կլինի, թե ովքեր են:

Ավելի նպատակահարմար չէ՞ բարերարների տրամադրած գու­մարների մեծ մասը խնդիրների լուծմանը ծառայեցնեք:

-Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ մենք պետք է նշենք Երևանի տոնակատարու­թյունը, ինչո՞ւ չէ՝ նաեւ պետք է տրամադրություն ստեղծենք մեր երևանցիներին, մեր Երևանի հյու­րերին, մեր սփյուռքահայ հայրենա­կիցներին: Այո, միանշանակ տոնի տրամադրություն կա, եթե մեր մեծ տան ծննդյան օրն է, ուրեմն պետք է ստեղծենք այդ տրամադրությու­նը, այդ տրամադրությունն ստեղ­ծելով էլ պետք է բոլորը սրտացավ լինեն Երևանի օրվա զարգացում­ներին և նաև, ինչու չէ՝ Երևանի խնդիրների հետ կապված:

 —Ի դեպ, նորից Ռուսաստանից աստղե՞ր եք բերելու և Վոլոչկովայի պես նրանց հետ էլ նկարվեք ու «Ֆեյսբուքով» տարածեք: Ինչպես երևում է, գեղեցիկ և ճանաչված կանանց հետ սիրում եք նկարվել, հաճախակի եք թարմացնում Ձեր ֆեյսբուքյան էջի լուսանկարները:

-Ավելի լավերին ենք բերելու: Ւ դեպ, Վոլոչկովայի հետ լուսանկարը «Էրեբունի- Երևանի» տոնակատարությունից չի, իսկ ինչ մնում է՝ ովքեր են լինելու, արտասահմանից էլ են լինելու, բնականաբար՝ հայկական հայտնի երգիչ-երգչուհիներ են լինելու, բայց արտասահմանինը ինձ թվում ա պետք է մնա անակնկալ և այդ ժամանակ մեր երևանցիները կտեսնեն: Բոլորի համար է անակնկալ լինելու: Իսկ էդ նկարները ես չեմ թարմացնում, այլ ինձ խանդողներն ու նախանձողները: Ուզում եմ նշել նաև, որ այս տարի աննախադեպ արտերկրից մեր Երևան քաղաքի քույր քաղաքի  ներկայացուցիչներն են լինելու՝ 31 պատվիրակություն է լինելու, որ երբևիցե այդքան շատ պատվիրակություն չի եղել՝ քաղաքապետերի գլխավորությամբ, փոխքաղաքապետերի և այն պատասխանատու անձերի, որոնք  ներկայացնելու են իրենց քաղաքը Երևան քաղաքում, իրենց շնորհավորանքն են ուղղելու մեր Երևանին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Հումոր. Նոր մարզպետն ապրելու է աշխատավարձով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան Մ-21-Ֆրանսիա Մ-21 ՝ 1:4 (Տեսանյութ)’