‘Տարվա խորհրդանշական հավաքականը. միայն Բարսելոնա եւ Մադրիդ’

830

Շվեյցարական Ցյուրիխում «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ ՖԻՖԱ-ն հրապարակեց նաեւ 2012-ի աշխարհի խորհրդանշական հավաքականը: Ուշագրավ է, որ բոլոր խաղացողները հանդես են գալիս միայն Իսպանիայի առաջնությունում: Խորհրդանշական հավաքականում 5-ական ֆուտբոլիստներով են ներկայացված «Բարսելոնան» եւ «Ռեալը»: Միակ «օտար» ֆուտբոլիստը Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն է:

Դարպասապահ. Իկեր Կասիլյաս (Իսպանիա, «Ռեալ»)

Պաշտպաններ. Դանի Ալվես (Բրազիլիա, «Բարսելոնա»), Խերարդ Պիկե (Իսպանիա, «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), Մարսելո (Բրազիլիա, «Ռեալ»)

Կիսապաշտպաններ. Չաբի Ալոնսո (Իսպանիա, «Ռեալ»), Չավի (Իսպանիա, «Բարսելոնա»), Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա»)

Հարձակվողներ. Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա, «Աթլետիկո» Մադրիդ), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»):

Նախորդ հոդվածը‘Հ. Քլինթոնը դեսպան Սթիվենսի սպանության առնչությամբ հաշվետվություն կներկայացնի ‘
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը եւ հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ փակ են’