‘Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը’

783

2014 թվականի հունվարի 17-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներկուերորդ նիստը` Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկաղնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի նախնական տարբերակի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումները:

Հստակեցվել է այն հարցերի շրջանակը, որոնք փետրվարի 6-8-ը նախատեսվում է քննարկել Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ:Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2014թ. հունվարի 24-ին:

Նախորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյանը դիմել է Դատախազություն` քննելու ԱՆ համակարգում «ատկատների» դեպքերը’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ. Խախտումների վերաբերյալ ֆիննախի տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը’