‘ Տենդերի մասնակցին մարզպետն ու նրա կողմնակիցներն ահաբեկել, սպառնացել են. Հրապարակ ‘

1423

Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի ջրագծերի հիմնանորոգման համար վերջերս մրցույթ է հայտարարվել, և տենդերում՝ 17 միլիոն դրամ առաջարկով, հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը: Ձորագլուխ գյուղում բոլորը գիտեն, որ շահողը մարզպետի ոչ պակաս հայտնի եղբոր՝ Նաիրի Սահակյանի շինարարական ընկերությունն է: Այս մասին գրում է «Հրապարակը» և հավելում. «Ուշագրավն այն է, որ մրցույթին մասնակցել է ավելի պակաս՝ 12 մլն-ով աշխատանքներն իրականացնելու հայտ ներկայացրած մի ընկերություն, որի սեփականատիրոջը մարզպետն ու նրա կողմնակիցներն ահաբեկել, սպառնացել, հորդորել են հետ կանգնել մրցույթից, և նա ենթարկվել է ճնշումներին:

Գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Ավդալյանը կեսբերան հերքեց այս լուրերը, ասելով, որ ընդամենը մի կազմակերպություն է մասնակցել մրցույթին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն համառ պայքարում հաղթում է Գանային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը գնում է շարքային ժուլիկության. «Ժողովուրդ»’