‘Կառավարությունը գնում է շարքային ժուլիկության. «Ժողովուրդ»’

1587

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության կազմած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում առաջարկվում է նախկին «կուտակային վճարի» փոխարեն կիրառել«սոցիալական վճար» տերմինը՝ պահպանելով պարտադիրի սկզբունքը: Ըստ այդ նախագծի՝ պետական աշխատողների համար այդ վճարը կգործի օրենքի ընդունումից հետո, մասնավոր հատվածի համար՝ 2017 թվականից:

Այս նախագծից արդեն պարզ է դառնում կառավարության ողջ մարտավարությունը, որը կայացավ պարզ խաբկանքում՝ ընդամենը նպատակ հետապնդելով մի կողմից՝ հանդարտեցնել կրքերը, մյուս կողմից՝ շարունակել կատարել Սերժ Սարգսյանի հրահանգը՝ անպայման կյանքի կոչելու պարտադիր կուտակային համակարգը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ նախագծում նաև նշված է, որ բարձրացումը տարածվելու է 1974թ. հետո ծնվածների վրա, այսինքն՝ նույն այն անձանց, որոնց վրա տարածվում էր պարտադիր 5 տոկոս կուտակային վճարային համակարգը:

Կառավարության այս քայլը այլ կերպ, քան շարքային ժուլիկություն, դժվար է որակել, քանի որ գործադիրը պարզապես խաբում է հասարակությանը՝ նույն բանն այլ անունով ներկայացնելով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ Տենդերի մասնակցին մարզպետն ու նրա կողմնակիցներն ահաբեկել, սպառնացել են. Հրապարակ ‘
Հաջորդ հոդվածը‘Շինիչ առաջարկ կամ «заноза в заднице».«ՉԻ»’