‘«Աշխարհի լավագույն երկրներ» վարկանիշում Հայաստանը 72-րդն է. Մոզամբիկի «հարեւանությամբ» ‘

1072

Աշխարհի լավագույն երկրներ» վարկանիշում Հայաստանը հայտնվել է 72 տեղում, հաղորդում է Good Country Index կայքը:

Ցանկը ներառում է 125 երկրների: Երկրնրի գնահատման հարցում փորձագետները հիմնվել են Համաշխարհային բանկի, ՄԱԿ — ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա, հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի ներդրումը գիտության և տեխնիկայի, մշակույթի ոլորտներում, միջազգային խաղաղությանը և անվտանգությանը միջավայրին, առողջապահությանը և բարեկեցությանը:

Մեր երկրի 72 տեղում է հայտնվել Մոզամբիկ (71 տեղ) և Ալբանիայի (73 տեղ) հարևանությամբ: «Գիտություն և տեխնոլոգիա» կատեգորիայում Հայաստանն զբաղեցրել է 50-րդ տեղը, «Մշակույթ» կատեգորիայում` 98-րդ տեղը, «Խաղաղություն և անվտանգություն» կատեգորիայում` 39-րդ տեղը, «Համաշխարհային կարգ»` 72 տեղ, «Մոլորակ և կլիմա»` 95 տեղ, «Բարգավաճում և հավասարություն»` 15 տեղ, «Առողջապահություն»` 110 տեղ: ԱՊՀ երկրներից առաջատար դիրքերում է տեղ գրավել Մոլդովան`60-րդ տեղ: Վրաստանը հայտնվել է 77 տեղում, Ղազախստանը` 80 տղում, Բելառուսը` 82 տղում, Ռուսաստանը` 95 տեղում, Ուկրաինան` 99 տեղում, իսկ Ադրբեջանը` 122 տեղում:

Լավագույն երկիր է  ճանաչել է Իռլանդիան, որին հաջորդում է Ֆինլանդիան և  Շվեյցարիան: Ցանկը եզրափակւմ են Իրաքը, Վիետնամը և Լիբիան: 

Նախորդ հոդվածը‘Կոստանյանը Լյուքս Ստեփանյանի գործը խառնել էր ուրիշ գործի հետ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ ‘