‘Տիգրան Առաքելյանը նամակ է գրել ԱՄՆ դեսպանին ‘

1405

Հոկտեմբերի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը իր ընկերների միջոցով փոխանցել է նամակ` ուղղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նամակը գրվել է ԶԼՄ-ներով տարածելու համար, իսկ բանտային փոստով էլ ուղղարկվել է ԱՄՆ դեսպանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնին

Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցի դատապարտյալ
Տիգրան Սամվելի Առաքելյանից

 

Պարոն դեսպան, կարդացի ձեր մտահոգությունը պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Ձեզ փաստորեն դիմել են` դիրքորոշում հայտնելու համար: Հաղորդագրության մեջ պարզ չէր` ով, կամ ովքեր են դիմել:

Պարոն դեսպան, եթե կարելի է` Ձեզ մի քանի հարց ուղղեմ:

1.Ովքե՞ր են դիմել Ձեզ, եւ արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ եւ նույն դատավճռով ազատազրկման դատապարտված իմ ընկերների անունից դիմել Ձեզ եւ ակնկալել Ձեր դիրքորոշումը: Մեր նկատմամբ կատարվել են բռնություններ եւ շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվել ենք 2-6 տարվա ազատազրկման:

2.Պարոն դեսպան, չմեկնաբանելով եւ որեւէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարության կապակցությամբ, չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի եւ իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության եւ ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից:

3.Արդյո՞ք անհանգստացնող չէ այս դատավճիռը` ընտրություններից առաջ:

4.Պարոն դեսպան, եթե դիրքորոշում հայտնելու համար բավարար տեղեկատվության չեք տիրապետում, առաջարկում եմ Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին` հանդիպել ինձ:

Հարգանքներով` Տ. Առաքելյան 12.05.2012.

Նախորդ հոդվածը‘Արմավիրում հարցվածների 45,5%-ը ընտանիքի հիմնախնդիրների պատասխանատու է համարում կառավարությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանյան գազի գինը Հայաստանի համար կլինի արտոնյալ. էներգետիկայի նախարար’