‘Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխությունն արդեն անխուսափելի է’

1481

Դեռ հայտնի չէ, թե երբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ազատ կարձակվի: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նա նշել է, որ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը հնարավոր կլինի, երբ դատարանը նման որոշում կայացնի:

«Հնարավոր է՝ ևս մեկ-երկու միջնորդություն ներկայացնենք, որից հետո կսկսվի ճառերով հանդես գալու փուլը: Ճառերը շատ կարևոր դատավարական փուլ են, մենք պահանջում ենք, որ Տիգրան Առաքելյանը անմեղ ճանաչվի և արդարացվի: Մինչև վերջ դա ենք պահանջելու, որ նա արդարացվի, որովհետև նա որևէ հանցանք չի գործել, իր նկատմամբ են հանցանք գործել»,- ասել է Մուշեղ Շուշանյանը:

Այս գործում ներգրավված մեկ այլ փաստաբան Վահե Գրիգորյանը, ֆեյսբուքի օգտատերերից մեկի հարցին ի պատասխան նշել էր, որ խափանման միջոցի փոփոխությունն արդեն անխուսափելի է, անմիջապես պետք է անի դատարանը կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ: Իսկ համաներման որոշումը կիրառվելու է միայն ավարտական դատական ակտի կայացմամբ, այսինքն՝ դատավարության վերջում:

Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին, եթե միջնորդություններ չներկայացվեն, հնարավոր է՝ ավելի շուտ լինի ազատ արձակումը, այսինքն՝ դատարանը անցնի ճառերի փուլին, հասցնի խորհրդակցական սենյակից վերադառնալ, և հնարավոր է՝ հենց տեղում Տիգրան Առաքելյանն ազատ արձակվի: Մուշեղ Շուշանյանն այս կապակցությամբ ասել է, որ դեռ միջնորդությունների հարցը պետք է քննարկի իր պաշտպանյալների հետ:

Նախորդ հոդվածը‘Հայկական ընկերությունը սմարթֆոնի միջոցով «սուրճի բաժակ նայելու» հավելված է ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Կարլ Բիլդտ. ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին հիմնված է զրոյական տրամաբանության վրա’