‘Տիգրան Եգորյան. Մարտի 15-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ոչ մրցակցային էին’

1274

«Մարտի 5-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները ոչ մրցակցային էին»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Նրա խոսքով՝ պատճառը այն էր, որ մի շարք համայնքներում մասնակցել էր ընդամենը մեկ թեկնածու:

Նա նշեց, որ չնայած վերոնշյալ հանգամանքին, ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես, փորձ էր կատարվում բազմակի քվեարկություն իրականացնել, ինչպես նաեւ մեկ ընտրողին տրվում էին մի քանի քվեաթերթիկներ: «Ավելին՝ գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ ընտրողի հետ ընտրախցում էին գտնվում նաեւ այլ մարդիկ՝ օգնություն ցուցաբերելու պատճառաբանությամբ: Իրականացվել են նաեւ քրեորեն պատժելի այլ գործողություններ: Մասնավորապես՝ ընտրողը նկատել է, որ մեկ ուրիշը արդեն իսկ իր տեղը քվեարկել էր»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ՀՀ մի շարք համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։  Ընտրություններին մասնակցում էին համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու: Գրեթե բոլոր համայնքներում առաջադրվել են գործող գյուղապետերը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը չցանկացավ թրջվել նաիրիտցիների հետ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բիզնես դաշտի դիլեման’