‘Տիգրան Խզմալյան. Ոստիկանը ոչ թե համբուրում էր, այլ սեռական հայհոհյանքներ էր շշնջում’

1431

«Նախախորհրդարան» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը NEWS.am-ին հայտնել է, որ Կոմիտասի 5-ում ոստիկանի կողմից սեռական բռնության ենթարկված աղջիկը Նախախորհրդարանի աջակից Շողիկ Մելքումյանն է:

Խզմալյանի խոսքով, «ոստիկանը ոչ թե համբուրում էր աղջկան, այլ վախկոտ տականքի պես նրա ականջին շշնջում էր սեռական բնույթի անպատկառ հայհոյանք»: Կինոռեժիսորը շեշտել է, որ «նույն խոսքերը դրանից որոշ  ժամանակ առաջ ասել էր Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, վերջինս նման բաներ եւ էլ ավելի անպատկառ բաներ ասել էր նաեւ մեկ այլ երիտասարդ աղջկա` Տաթեւիկ Մայիլյանին, ինչպես նաեւ երիտասարդ բնակչուհու` Լուսինե անունով: Կարելի է ենթադրել կամ վստահ ասել, որ նույն աղջկան նույն խոսքերը ասելը նշանակում էր վերեւից եկած ուղիղ եւ սադրիչ առաջադրանք»,- ասաց Տիգրան Խզմալյանը

Մանրամասն

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը չի քննարկում’
Հաջորդ հոդվածը‘Երա՛զ իմ երկիր, Ղազախստա՜ն, կամ` «չար» լեզուները «բարի» մարդկանց մասին’