‘Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ քաղխորհրդի նիստ տեղի չի ունեցել ‘

947

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստ այսօր տեղի չի ունեցել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Նա դժվարացավ ասել, թե երբ քաղխորհրդի նիստ կհրավիրվի:

Նշենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը պետք է տեղի ունենար այսօր, ժամը 16:00-ին՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում: Ակնկալվում էր, որ 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի մասին կուսակցությունը պետք է հայտարարեր այսօրվա նիստից հետո:

Այժմ էլ լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցության իր ձևաչափի մասին կհայտարարի համագումարից հետո, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

Նախորդ հոդվածը‘Փարիզի Աստվածամոր տաճարը դառնում է 850 տարեկան ‘
Հաջորդ հոդվածը‘Ի գիտություն ՀՀ նախագահի թեկնածու դառնալ ցանկացողների ‘