‘Տիգրան Պասկեւիչյան. Տեր-Պետրոսյանը ազգային որակապես նոր միասնականություն է առաջադրում’

3258

Ինչպես հայտնի է` նախօրեին կայացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի հարցում առաջ եկած մարտահրավերները: Հանդիպման որոշ մանրամասներ է  ներկայացրել Առաջին նախագահը iLur.am-ի հետ հարցազրույցում:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով տեղի ունեցածը` ասում է. «Ազգային միասնություն ասվածին միշտ վերապահումով եմ նայել։ Միասնությունը չի, որ հրաշքներ է գործում։ Հակառակը՝ այն բերում է մտասեւեռումների՝ մենք մեր ցավը տանենք հերոսաեղերական նոտայով։ Միասնությունը նաեւ «ոնց կասես, մեծ ախպեր» տիպի սահմանափակում է։ Սրա նմուշներն էլ ենք տեսել, եւ շատ։ Տեր-Պետրոսյանի վերջին քայլը ազգային որակապես նոր միասնականություն է առաջադրում։ Մի իրավիճակ, որտեղ խոսքը հանձնառություն է, իսկ կատարումն՝ անխուսափելի։ Սխալ չհասկացվի, սա տիրոջ ու ծառայի, գործատուի ու գործավորի, հրամանատարի ու զինվորի հարաբերություն չի։ Հանձնառությունն առհասարակ հարաբերություն չի ու երեւի հենց այդ պատճառով է անխուսափելիորեն կատարելի»։  

Նախորդ հոդվածը‘Բրյուսելում տեղի կունենա երթ՝ «Ընդդեմ ահաբեկչության և ատելության»’
Հաջորդ հոդվածը‘Դատախազը գործարար Հայրապետյանի համար 7 տարվա կալանք է պահանջում’