‘Դատախազը գործարար Հայրապետյանի համար 7 տարվա կալանք է պահանջում’

1726

Այսօր պետական մեղադրողը 700 հազար դոլարի խարդախության մեջ մեղադրվող գործարար Լևոն Հայրապետյանի համար որպես պատիժ պահանջել է նշանակել 7 տարվա կալանք ընդհանուր ռեժիմի գաղութում: Այդ մասին փոխանցել է ТАСС-ի թղթակիցը Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանից, որտեղ կայացել է գործով կողմերի վիճաբանությունների փուլը:

Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 159 հ. 4 մասով («Խարդախություն»): Հետաքննության վարկածի համաձայն՝ Հայրապետյանն իր փաստաբանի՝ Սերգեյ Անտոնովի հետ միասին, Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից վերցրել է 700 հազար դոլար՝ նրա որդու դատավճիռը մեղմացնելու նպատակով, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա: Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանձնապես ծանր մի շարք հանցագործությունների համար:

Լևոն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Տեր-Պետրոսյանը ազգային որակապես նոր միասնականություն է առաջադրում’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Չի կարելի ամբողջ գիտակցական կյանքն ապրել մեկ այլ գործչի քննադատելով ու այլընտրանք չառաջարկելով ‘