‘ՏՄՊՊՀ-ը «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը կփոխանցի ՌԴ մրցակցային կառույցին ‘

1097

Մի շարք բողոքների հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել «Յուտեյր Արմենիա» (UTair Aviation) ավիաընկերության գործունեության վերաբերյալ: Բողոքներում նշվում է, որ ընկերությունը լրատվամիջոցներով ինչպես նաև գովազդի միջոցով  հայտարարել է, որ իրականացնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով:  Ըստ բողոքների նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմել է 126,48 եվրո:  Պարզվել է նաև, որ «Յուտեյր Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում ՌԴ-ում գրանցված «Յուտեյր լիզինգ» ՍՊԸ-ն, որն էլ ինքնուրույն է որոշում ավիաընկերության գնային և գովազդային քաղաքականությունը, իսկ «Յուտեյր Արմենիա» ընկերությունը զբաղվում է միայն տոմսերի վաճառքով: Այսինքն, փաստացի, խնդիրը վերաբերում է ՌԴ-ում ռեզիդենտ հանդիսացող ընկերության գործունեությանը: 

Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնության մրցակցային մարմինների միջև գործում է  տեղեկատվության փոխանակման միացյալ բազա, ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, վերոնշյալ գործի նյութերը  կուղարկվի ՌԴ՝ հարցին ընթացք տալու և ուսումնասիրությունները շարունակելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Վոլոգդայի մարզից արտաքսված միգրատների թվում հայեր կան’
Հաջորդ հոդվածը‘Դատական կարգադրիչը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը եւ սպառնում փաստաբանին (Տեսանյութ)’