‘ՏՄՊՊՀ-ի բացահայտումները. Թե ինչպես են խաբում սպառողներին’

976

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցած նիստում հրապարակվեցին օրակարգում ընդգրկված 6 հարցերի վերաբերյալ որոշումներ, հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

Այսպես, համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» «Nout.am» և ընկերությունները սպառողներին մոլորեցնելու համար տուգանվեցին օրենքի ողջ խստությամբ:

Հանձնաժողովը ստացել է դժգոհություն մի շարք քաղաքացիներից այն մասին, որ «Այ թի մաստեր»և«Nout.am» և ընկերությունները ակնհայտորեն խաբում և մոլորեցնում են սպառողներին: Խնդիրն այն է, որ նշված ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում: Մասնավորապես.«Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Նույն կերպ էլ խնդիրը վերաբերում է «Այ թի մաստեր» ընկերությանը, որը ևս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում: Ընկերությունների նման վարքագիծը Հանձնաժողովը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և կիրառեց տուգանք՝ յուրաքանչյուրին նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է: Ընկերությունները նախազգուշացվեցին զերծ մնալ նման գործելաոճից և անհապաղ վերացնել խախտումը:

Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված «Բարի Սամարացի», «Քրաուն Քեմիքալ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը
Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը: Սակայն շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից: Պարզվել է, որ «Քրաուն Քեմիքալ» ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն և, թույլ տալովա նբարեխիղճ մրցակցության գործողություն, «Քրաուն Գոլդ» ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:

Հանձնաժողով է դիմել նաև «Բարի Սամարացի» ընկերությունը, որը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ՝ տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության գործողության, որն իրականացվում է նույն ապրանքային շուկայում գործող ընկերության կողմից: Խոսքը վերաբերում է մասնավորապես «Էրզրում» ընկերության կողմից «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ» և «ECO PICANT ЕРЗРУМ ERZRUM ԷՐԶՐՈՒՄ» անվանումով երշիկների արտադրությանը: Նշենք, որ վերոնշյալ ապրանքային նշանները «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որևէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք:

Հանձնաժողովին է դիմել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել և ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո: Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված ապրանքներն արտադրող և իրացնող տնտեսվարողին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն վարույթը հարուցելուց որոշ ժամանակ անց «Պռոշյանի կոնյակի գործարանը»հանդեսէեկելմիջնորդությամբ` հայտնելով, որ իր ապրանքային նշանը օգտագործած ընկերությունը ընդունում է իր մեղքըևպարտավորվել է վերացնել խախտումը:

Այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ այն սպառողի մոտ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը և արդեն իսկ վերացրել են խախտումը, և հաշվի առնելով բողոքող կողմերի միջնորդությունները՝ մեղմ պատիժ կիրառելու առումով, Հանձնաժողովի որոշմամբ վերջինները ստացան խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով:

Նախորդ հոդվածը‘Երեւան — Հալեպ միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թուրքիայում. Կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Առնվազն պետք է հանցագործության մասին հաղորդում տալ. Պատգամավորները՝ ՎՊ հաշվետվության մասին (տեսանյութ)’