‘Տնտեսական ակտիվությունը 2014 -ին կրճատվել է 52 %-ով. ԱՎԾ ‘

803

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2014 թվականի հունվարին՝ տարեկան կտրվածքով աճել է 1.8%-ով, իսկ միայն հունվարին նվազել է 52%-ով: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի հունվարին՝ 2012-ի հունվարի համեմատ տնտեսական ակտիվությունը ցույց էր տվել աճի ավելի բարձր տեմպեր`9.1%, իսկ 2013 թվականի հունվարի անկումն ավելի քիչ էական էր` 50.6%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվության հունվարի անկումը հիմնականում պայմանավորված էր շինարարության ոլորտի` 91.5% (2013-ի հունվարի 92.1% անկման համեմատ), գյուղատնտեսության` 72.6% (2013-ի հունվարի 67.7% անկման համեմատ), առևտրի ոլորտի` 66.3% (2013-ի հունվարի 67.7% անկման համեմատ) անկումով: Արդյունաբերական ոլորտում աճը կազմել է 33.8%, իսկ սպասարկման ոլորտում` 25,5%:

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թ հունվարին կազմել է 159.5 մլրդ դրամ ($ 391,7 մլն), տարեկան անկումը` 3,3%, իսկ ամսվա անկումը` 36.2%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալի տարեկան աճը կազմել է 0.1%, մինչև 39.5 մլրդ դրամ ($96.9 մլն, հունվարի անկումը` 26,1%), իսկ ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է 4,3%, մինչև 120 մլրդ դրամ ($ 294.8 մլն է, որ հունվարի անկումը` 39%): Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարին, արտաքին առտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 21,7%, իսկ մեկ ամսում նվազել է 25.1%, մասնավորապես, դրա կառուցվածքում արտահանման ծավալի տարեկան աճը կազմել է 54.6% (հունվարի անկումը`17.3%), ներմուծման տարեկան աճը` 13% (հունվարի անկումը`27,6%):

ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2014 թվականի հունվարին կազմել է 407.35 դրամ/$1: 

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. Այս տարի Հայաստանում աճել է ալկոհոլային խմիչքների արտադրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչը ասուլիս է տալիս Դոնի Ռոստովում (Ուղիղ) ‘